Գլխավոր տեղեկություն
Номер
N 27
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.1995-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.01.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
19.01.1995
Дата вступления в силу
19.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


19 հունվարի 1995 թվականի N 27

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» N 405 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի «հունվարի 15-ին» և «հունվարի 31-ին» բառերը փոխարինել «փետրվարի 1-ին» և «փետրվարի 15-ին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) սույն որոշմամբ հաստատված կարգով տարբերակված առանձին խմբերի քաղաքացիների (բռնադատվածներ, փախստականներ և այլն) հաշվառումն ու նրանց սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտել մինչև 1995 թվականի հունիսի 1-ը` սեփականաշնորհման սերտիֆիկատների մինչև 10 տոկոսն այդ նպատակով թողնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովի տրամադրության տակ»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 31-ի N 405 որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20, 21, 22, 23 և 24-րդ կետերով`

«20. Սեփականաշնորհման մեկ հավելյալ սերտիֆիկատը բռնադատված քաղաքացիներին տրվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի 7Ա ձևի (կցվում է):

21. 7Ա ձևը լրացվում է Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքների կողմից` բռնադատված քաղաքացու անձնագրի և բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի հիման վրա:

22. Հայխնայբանկի բաժանմունքի աշխատակիցը բռնադատվածի կարգավիճակը հաստատող վկայականի վերևի ձախ մասում սեփականաշնորհման սերտիֆիկատը քաղաքացուն տալու վերաբերյալ կատարում է նշում` գրանցելով սեփականաշնորհման սերտիֆիկատի սերիան և համարը:

23. Հայխնայբանկը 7Ա ձևի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամեն երկուշաբթի աճողական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման կոորդինացիոն պետական հանձնաժողովին, իսկ Հայխնայբանկի բաժանմունքները` համապատասխան տարածքային հանձնաժողովներին:

24. Հայխնայբանկի բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման ժամկետի ավարտից հետո 7Ա ձևերը` ստորագրված և կնքված Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքի վարիչի կողմից, ներկայացնում են համապատասխան տարածքային հանձնաժողովներին»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

 Ձև 7Ա


 (շրջանի, բնակավայրի անվանումը)


ՀՀ քաղաքացիներին սեփականաշնորհման
սերտիֆիկատների բաշխման կարգի 

 

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՅՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏՐՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԵԿ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

Հայխնայբանկի թիվ         բաժանմունք
1-ին մաս

 

թիվ/թիվ 
ը/կ

Բռնադատված
քաղաքացու
ազգանունը,
անունը,
հայրանունը  (լրիվ)

Ծննդյան
ամսաթիվը,
տարեթիվը

Անձնագրի
սերիան և
համարը

Բռնադատվածի
կարգավիճակը
հաստատող
վկայականի համարը

Տրվող
սերտիֆիկատի
սերիան և համարը

1

2

3

4

5

6

2-րդ մաս

Սերտիֆիկատը ստացող
բռնադատված քաղաքացու
ստորագրությունը և
ստանալու ամսաթիվը

Սերտիֆիկատը հանձնող
Հայխնայբանկի աշխատակցի 
ստորագրությունը

7

8

 


Հայխնայբանկի թիվ          բաժանմունքի վարիչ`
(անունը, ազգանունը)
 «   »                                  1995թ.

  Կ.Տ.