Գլխավոր տեղեկություն
Номер
N 20
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (17.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.03.03/6(280)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
17.02.2008
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

N 20

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ ՆՐԱ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի համաձայն քվեարկությանը ներկայացած յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ցուցակում: Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում: Եթե ընտրողը ներկայացել է քվեարկության և պարզվում է, որ նրա անվան դիմաց առկա են վերը նշված տվյալները և կա ստորագրություն, իսկ անձը հաստատող փաստաթղթում չկա դրոշմակնիք այդ քվեարկությանը մասնակցելու մասին, ապա այդ ընտրողն իր ընտրելու իրավունքը վերականգնում է դատական կարգով:

Դեպքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետում հայտնվում ՀՀ դատախազություն:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Գ. Ազարյան