040.0246.22.04.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1998 թվականի N 246
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 14 ԵՎ 18 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 18 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը (կցվում է).
բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը (կցվում է).
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
| |
Կ Ա Ր Գ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի պետական հաշվառումը:
2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը ՀԱԱՖ-ի փաստաթղթերի քանակային հանրագումարն է` ըստ «Գործավարություն և արխիվային գործ» Հայաստանի ստանդարտով (ՀՍՏ 105-95) սահմանված միավորների գործ, արխիվային ֆոնդ, արխիվային հավաքածու:
3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կատարվում է պետական և գերատեսչական արխիվներում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած հաշվառման հետևյալ ձևերի` փաստաթղթերի մուտքագրման և դուրսգրման հաշվառման մատյան, ֆոնդերի ցուցակ, ֆոնդի թերթ, մշտական պահպանման ցուցակ, ֆոնդի հաշվառման քարտ, արխիվադարանի անձնագիր:
4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառման ձև են նաև պետական և ոչ պետական արխիվների կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հաստատած ձևերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն ներկայացվող ամենամսյա վիճակագրական հաշվետվությունները:
5. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կենտրոնացված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:
6. ՀԱԱՖ-ի կազմի և ծավալի մեջ կատարված փոփոխությունների մասին տվյալները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ և ամփոփվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
| |
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Կ Ա Ր Գ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի (այսուհետև` ՀԱԱՖ-ի փաստաթղթեր) օգտագործումը և հրապարակումը:
2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են օգտագործման` քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև օրենքով չարգելված այլ նպատակներով:
3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են օգտագործման ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից:
4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործման ձևերն են իրավաբանական և ֆիզիկական անձանց արխիվային տեղեկատվության պահանջմունքի բավարարումը (սոցիալ-իրավական բնույթի հարցումներ, իրավաբանական անձանց տրամադրվող տեղեկատվություն, թեմատիկ ցանկերի կազմում, արխիվային տեղեկանքների, փաստաթղթերից քաղվածքների ու պատճենների տրամադրում), արխիվների ընթերցասրահներում ուսումնասիրողներին փաստաթղթերի տրամադրումը, ցուցահանդեսների և էքսկուրսիաների կազմակերպումը:
5. Իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀԱԱՖ-ի փաստաթղթերից օգտվում են պետական և գերատեսչական արխիվների ընթերցասրահներում կամ գրավոր հարցումների միջոցով:
6. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործումն իրականացվում է պետական արխիվների ղեկավարների, իսկ գերատեսչական արխիվներում` գերատեսչությունների ղեկավարների թույլտվությամբ` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
7. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը կարող են հրապարակվել գիտական, ուսումնական և գիտատեղեկատվական նպատակներով:
8. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը կարող են հրապարակվել փաստաթղթերի ժողովածուների, քրեստոմատիաների, պատմափաստագրական ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների, կինո-, ֆոտո-, ֆոնոժապավենների տեսքով, ինչպես նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
9. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը, արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները:
10. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման առանձին հարցերի վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու հրահանգները տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.02.2005, N 189-Ն | 02.04.2005, N 246 | |
30.12.2004, N 1881-Ն | 27.01.2005, N 246 | |
17.03.1999, N 157 | 11.04.1999, N 246 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|