Գլխավոր տեղեկություն
Номер
N 139
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.1994-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.03.1994
Дата вступления в силу
30.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 1994 թվականի N 139

քաղ. Երևան

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիք ներմուծող ձեռնարկություններից, կազմակերպություններից և անհատ ձեռներեցներից հաստատագրված վճարներ գանձելը:

2. Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների հարկումը կատարել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:

3. Նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին թույլատրել նավթամթերքի վաճառքն իրականացնել ինչպես համապատասխան տարողություններ և պայմաններ ունեցող նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցով, այնպես էլ ինքնուրույնաբար, սահմանված կարգով հատկացված համապատասխան տեղերում:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, համապատասխան տարողություններ ունեցող նախարարություններին, ձեռնարկություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք ներմուծող և վաճառող ձեռնարկություններին ու կազմակերպություններին սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրել լցավորման կայաններ, հատկացնել տարողություններ, ավտոցիստեռններ, պայմաններ ստեղծել նավթամթերքի բեռնաթափման և վաճառքի համար:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել ամենամսյա տեղեկատվություն հանրապետություն ներմուծվող նավթամթերքի քանակի, տեսակի և պատկանելության վերաբերյալ:

6. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` նավթամթերք վաճառող բոլոր ձեռնարկություններին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին դրա վաճառքի համար հատկացնել համապատասխան տեղեր` ելնելով անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանման պահանջներից:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 18-ի «Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և առևտրագնման գործունեություն իրականացնող ձեռնարկություններից (անկախ սեփականության ձևից) բյուջե գանձումների մասին» N 356 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 139
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան