Գլխավոր տեղեկություն
Номер
N 599
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (22.09.1998-03.03.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.1998
Дата вступления в силу
22.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2004

040.0599.22.09.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 1998 թվականի N 599
քաղ. Երևան

 

ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության «Պահպանություն» միավորման և ներքին գործերի ստորաբաժանումների կողմից` նշված օբյեկտների պետական պահպանության համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները:

3. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ ճշտել ու երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման միջոցով պահպանվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության հետ կապված ծախսերի հաշվարկները, այդ թվում` զինվորական կայազորեր տեղակայելու, պահակակետեր, անցագրային բյուրոներ, հսկիչ-անցագրային կետեր կառուցելու և դրանց կահավորելու, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տեղադրելու հետ կապված ծախսերի նախահաշիվները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 3-րդ սյունակներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

5. Սահմանել, որ`

ա) հատուկ և կարևորագույն օբյեկտներ են համարվում պետական և ռազմավարական նշանակություն, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտները.

բ) սույն որոշմամբ հաստատված ցանկում և դրա հավելվածներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվում է նպատակային առանձին տողով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ֆինանսավորում կատարելու համար հիմք է հանդիսանում պետական պահպանությունն իրականացնող մարմնի և պահպանվող օբյեկտի ղեկավարության միջև կնքված պայմանագիրը.

դ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունը, «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի կենտրոնական օբյեկտը, «Երևանի մետրոպոլիտեն» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իրենց պետական պահպանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվող ֆինանսավորման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխհատուցում են 30 օրվա ընթացքում:

6. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին երկամսյա ժամկետում ապահովել սեփական միջոցների հաշվին պետական պահպանության ենթակա օբյեկտների (ցանկի 4-րդ և 5-րդ սյունակներում նշված) ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համապատասխան մարմինների միջև պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված նորմատիվների:

7. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության ստեղծման մասին» N 362 որոշման 2-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ

 

 

 


Ց Ա Ն Կ

 

1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարեվորագույն եվ պատմամշակութային նշանակության օբյեկտների

 

NN
ը/կ

Նախարարության,
գերատեսչության անվանումը

Պահպանվող օբյեկտի անվանումը և ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջեից

սեփական միջոցների հաշվին

ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի
ներքին գործերի
ստորաբաժանումների միջոցով

ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի
ներքին զորքերի
միջոցով

ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի
ներքին գործերի
ստորաբաժանումների
միջոցով

ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի
ներքին զորքերի
միջոցով

1

2

3

4

5

6

1.

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն  

Ռադիոակտիվ
թափոնների
վնասազերծման և
պահպանման ՀՆՊՁ

զենք և զինամթերք արտադրող ձեռնարկություններ

 

պայթուցիկ և թունավոր
նյութերի պահեստներ

Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատի
Արծվանիկի և Ողջու տնտեսություններն իրենց
թունելային համակարգով

«Նաիրիտ» ԳԱՓԲԸ

 

2.

ՀՀ էներգետիկայի նախարարություն    

Հրազդանի ՋԷԿ

Երևանի ՋԷԿ

Սևան-Հրազդան
ՀԷԿ-երի կասկադ

Որոտանի ՀԷԿ-երի կասկադ

գազի ստորգետնյա
պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

3. ՀՀ փոստի և հեռահաղորդակցու-
թյան նախարարություն
   

Երևանի «Ռադիոցանց» ՊՓԲԸ
«Հայաստանի հեռուստատեսային
ցանց» ՊՓԲԸ-ի Երևանի
կենտրոնական օբյեկտ
«Հայփոստ» ՊՓԲԸ-ի
կենտրոնական օբյեկտ
«ԱրմենԹել» համատեղ ձեռնարկության հանրապետական և միջազգային համակցման կենտրոն
«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան
«ԱրմենԹել» համատեղ ձեռնարկության
 Տաշիրի, Դիլիջանի
և Գորիսի կապի տեղամասերի
կենտրոնական օբյեկտներ

 
4. ՀՀ քաղաքաշինության նախարարություն    

կապտաժային կառուցվածքներ,
պոմպակայաններ, մաքրման
կայաններ, արտեզյան հորեր,
օրվա կարգավորվող ջրամբարներ
(N 5 հավելված)

 
5. ՀՀ տրանսպորտի նախարարություն

Քոբեր-Թումանյան
կամուրջ

Այրում-Ախթալա
հատվածի թունելը
2 ստորանցքերով
Վահագնաձոր-Փամբակ հատվածի
երկուական կամուրջները և ուղանցույցները

«Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ

 
6. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարություն

պատմամշակութային օբյեկտներ
(N 1 հավելված)

 

 

 
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  

Արփա-Սևան ջրային
թունելի 3 տեղամասեր,
ջրամբարներ
(N 3 հավելված)

պայթուցիկ նյութերի պահեստներ, հացահատիկի էլևատորներ,
ալրաղաց կոմբինատներ
(N 6 հավելված) 

 
8. Երևանի քաղաքապետարան

Դավթաշենի կամուրջ
Հրազդանի մեծ կամուրջ
Հաղթանակի կամուրջ

 

խմելու ջրի և օրվա կարգավորվող ջրամբարներ
(N 4 հավելված)

 
9. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

ձեռնարկություններ
(N 8 հավելված)
(գաղտնի)

ձեռնարկություններ
(N 9 հավելված)
(գաղտնի)

   
10. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն

վարչության համակարգի օբյեկտներ
(N 2 հավելված)

     
11. ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

     
12. ՀՀ Նախագահի նստավայր

շենքեր և կառույցներ

     
13. ՀՀ Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի շենք

     
14. ՀՀ սահմանադրական դատարան

ՀՀ սահմանադրական դատարանի շենք

     
15. ՀՀ գերագույն դատարան

ՀՀ գերագույն դատարանի և դատարանների շենքեր

     
16. ՀՀ դատախազություն

գլխավոր դատախազության և դատախազությունների շենքեր

     
17. ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարության,
ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի շենքեր և մասնաշենքեր
(N 7 հավելված)

     
18. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն    

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ

«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ

«Ձայնագրությունների Տերյան ստուդիա» ՊՓԲԸ

«Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» ՊՓԲԸ

 
19. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքեր

     
20. ՀՀ կենտրոնական բանկ    

դրամապահոցներ ունեցող բանկեր
ՀՀ կենտրոնական բանկի շենք

 
21. ՀՀ առողջապահության նախարարություն

դեղատների կենտրոնական բազա

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ

     

 

 

 

Հավելված N 1
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի պատմության պետական թանգարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Ազգային ֆիլմադարան

Ռուսական արվեստի թանգարան

Հայաստանի ազգային գրադարան

 

ՀՀ պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն

 

Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն «Էրեբունի» թանգարան

 

 

Հավելված N 2
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն

ՀՀ կենտրոնական պետական արխիվներ (Հ. Քոչարի 5)

ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

ՀՀ գիտատեխնիկական փաստաթղթերի պետական արխիվ

ՀՀ պետարխիվների ստորգետնյա արխիվադարանների ծառայություն

 

 

Հավելված N 3
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա ջրամբարների

 

Ապարանի Մանթաշի
Հալավարի Վարդաքարի
Սևաբերդի Սառնաղբյուրի
Դավիթ Բեկի Հերհերի
Ջողազի Ախուրյանի
Հախումի Արփի լճի
Տավուշի Թավշուտի
Այգեձորի Ազատի
Կառնուտի Զանգակատան

 

 

Հավելված N 4
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Երեվանի քաղաքապետարանի պետական պահպանության ենթակա խմելու ջրի աղբյուրների եվ օրվա կարգավորվող ջրամբարների

 

Խմելու ջրի աղբյուրներ

 

Արարատյան 1-2 Ապարան
Արարատյան 3-4 Շոր-Շոր
Գառնի Առինջ
Կաթնաղբյուր Ծարավաղբյուր
Արզնի Ձորաղբյուր
Արզական-Գյումուշ ԵրԳԷՍ

 

 

Օրվա կարգավորվող ջրամբարներ

 

Ջրվեժ Դավթաշեն (վերին)
Մհուբ Կաթի կոմբինատ
Ձորաղբյուր Լուկաշին
Էլեկտրալամպեր Կիլիկիա
Քանաքեռ (ներքին) Արարատյան
Քանաքեռ (վերին) Խարբերդ
Կովկասյան Արինբերդ
Աբովյան պուրակ Դինամո
Քասախ Մարաշ
Դավթաշեն (ներքին)

 

 

Հավելված N 5
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական պահպանության ենթակա կապտաժային կառուցվածքՆԵՐԻ, պոմպակայանների, մաքրման կայանների, արտեզյան հորերի, օրվա կարգավորման ջրամբարների

 

Մարզը

Քանակը

Արագածոտնի 12
Արարատի 8
Արմավիրի 6
Գեղարքունիքի 7
Լոռու 14
Կոտայքի 8
Շիրակի 11
Սյունիքի 13
Վայոց ձորի 5
Տավուշի 11
 

 

Հավելված N 6
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

«Երևանի ալրաղաց» ԲԲԸ

«Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ

«Բաղրամյանի հացամթերք» ԲԲԸ

«Սևանի հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ

«Գյումրիի հացաընդունում» ՊՓԲԸ

 

Հավելված N 7
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եվ գերատեսչությունների, Երեվանի քաղաքապետարանի շենքերի եվ մասնաշենքերի

 

ՀՀ կառավարության (3 մասնաշենք)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն