Գլխավոր տեղեկություն
Номер
N 458
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.1992-10.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
01.09.1992
Дата вступления в силу
01.09.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 1992 թվականի N 458

քաղ. Երևան

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձարան հանձնվող և բնակչությունից գնվող թանկարժեք մետաղների և քարերի, դրանց հումքի, վերամշակման հանձնվող թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև հանրապետության տնտեսությանը բաց թողնվող թանկարժեք մետաղների և քարերի հանձնման ու բացթողման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով:

2. Պետական գանձարան հանձնված թանկարժեք մետաղների և քարերի արտահանումից ստացված վալյուտայի մինչև 25 տոկոսը կարող է վաճառվել թանկարժեք մետաղներ ու քարեր հանձնող ձեռնարկություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվող հատուկ կուրսով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ