Գլխավոր տեղեկություն
Номер
N 257
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.1997-26.01.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.1997
Дата вступления в силу
01.07.1997

040.0257.09.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
9 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1997 թվականի N 257
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը, հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը, «Հայարդշինանյութեր» արտադրական միավորումը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 2-րդ կետի «ա», «գ», 5-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան