«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1998 թվականի N 183
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «տվյալ ամսում» բառերը փոխարինել «տվյալ ժամանակահատվածում» բառերով, իսկ «պետական տուրքի գումարների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» ենթակետերով.
«գ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության) պետական տուրք գանձող մարմիններն իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմին են ներկայացնում տեղեկություններ` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) իրենց կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (եթե սահմանված ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն է ներկայացնում տեղեկություններ համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից տվյալ ժամանակահատվածում պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող` կատարված գործողությունների (մատուցված ծառայությունների) տեսակների, քանակի, ինչպես նաև հաշվարկված ու համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի».
գ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առաջարկել`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի.
բ) դատարաններին իրենց գտնվելու վայրի հարկային տեսչության տարածքային մարմիններ ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 2 հավելվածի».
դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել ամիսը երկու անգամ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը»:
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար համարել 4-րդ և 5-րդ կետեր.
ե) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
______________________________ | կողմից |
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը) |
199 թ. __________ ամսվա ընթացքում գանձված պետական տուրքի մասին*
NN |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Գանձված պետական տուրքի գումարը |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները |
Ծանոթագրություն | ||
տվյալ ամսում |
տարվա սկզբից |
տվյալ ամսում |
տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
1. | |||||||
2. | |||||||
3. | |||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
______________________________ | կողմից |
(տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը) |
199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
NN |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների ընդհանուր անվանումը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Գանձված պետական տուրքի գումարը |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները |
Ծանոթագրություն | ||
տվյալ |
տարվա սկզբից |
տվյալ եռամսյակում |
տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
1. | |||||||
2. | |||||||
3. | |||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է տարածքային հարկային տեսչություն:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից
199 թ. __________ -ի դրությամբ գանձված պետական տուրքի մասին*
NN |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը |
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների քանակը |
Տրված արտոնությունների քանակը |
Գանձված պետական տուրքի գումարը |
Գումարների փոխանցման բանկային հաշվի համարները |
Ծանոթագրություն | |||
տվյալ |
տարվա սկզբից |
տվյալ |
տարվա սկզբից |
տվյալ եռամ- |
տարվա սկզբից | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
1. | |||||||||
2. | |||||||||
3. | |||||||||
Ընդամենը |
Ղեկավար ______________
(ստորագրությունը)
Կատարող ______________(ստորագրությունը)
Հեռախոս ______________
_____________
* Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |