Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (25.01.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.02.15/5(279)
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.01.2008
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հունվարի 2008 թ.
ք. Երևան

  N 22

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 202-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի հունվարի 10-ի N 1-28/01 գրությունը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածով բնակիչ և գործարար բաժանորդների համար սահմանված միանվագ ծառայությունների սակագները վերաբերում են հեռախոսագծի տեղադրման ծառայությանը։

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» N 202-Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման N 0019 թույլտվության պայմանների 3.17 կետի համաձայն՝ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է անհատույց օգտագործման իրավունքով բաժանորդին տրամադրել վերջնակետային սարքավորում կամ կցորդիչ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշմամբ հաստատված հեռախոսագծի տեղադրման ծառայության սակագնի սահմաններում։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան