ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1994 թվականի N 71
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԵՏԱՄԱՍԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ պարետամասերում հաշվառման մեջ գտնվող պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրերից պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատված անձանց հանրապետության շինարարական և տնտեսական կազմակերպությունների կողմից աշխատանքով ապահովելու և հատուկ պարետամասերի պահպանման ծախսերը կատարելու հարցում հնարավորությունների բացակայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում հատուկ պարետամասերը լուծարելու վերաբերյալ:
Պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 232 և 492 հոդվածներում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |