Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.08.15/27(301)
Принят
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Дата принятия
01.08.2008
Подписан
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
01.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

1 օգոստոսի 2008 թ.

 

N 1

 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածի 2-րդ մասի պահանջները և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ա» և «գ» կետերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «բ» կետով սահմանված տրանսպորտային միջոցների: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք կամ դուրսհանումն այդ տարածքից` ներառյալ միջազգային փոստային առաքումները, խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով փոխադրումները:

Ելնելով վերը շարադրվածից` էլեկտրոնային կապուղիներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող տեղեկատվությունը և դրամական փոխանցումները չեն համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում և ենթակա չեն մաքսային ձևակերպումների:

 

Մ/Ծ գեներալ-մայոր

Գ. Խաչատրյան