Գլխավոր տեղեկություն
Номер
N 492
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.1994
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.1994
Дата вступления в силу
14.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 1994 թ. N 492

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-Ն ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վավերացված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի պետական վարկի մասին» համաձայնագրի պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերության` 400 մլրդ ռուսական ռուբլուն համարժեք դրամով արտահայտված կանոնադրական հիմնադրամով:

2. Փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներն են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 85 տոկոսը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 15 տոկոսը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում թողարկել ընկերության կանոնադրական հիմնադրամի 85 և 15 տոկոսին համարժեք բաժնետոմսերի արժեքի չափով սերտիֆիկատներ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` ընկերության կանոնադրական հիմնադրամի 15 տոկոսին համարժեք բաժնետոմսերի արժեքի չափով թողարկված սերտիֆիկատները (60 մլրդ ռուսական ռուբլուն համարժեք դրամով արտահայտված արժեքով) եռօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հատկացված պետական վարկի վերադարձելիությունն ապահովելու պետական երաշխիք, համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1994 թվականի պետական վարկի մասին» համաձայնագրի 8 հոդվածի:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` եռօրյա ժամկետում մշակել գրավի պարտավորության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև ընկերության բաժնետոմսերի փոխանցման կարգի ու պայմանների մասին արձանագրության նախագծերը, հաշվի առնելով, որ`

ա) ռուսական կողմին տրված գրավի պարտավորությունը մինչև 1999 թվականի դեկտեմբերի 1-ը մնում է նրա տրամադրության տակ.

բ) պետական վարկի հատկացման և մարման ժամանակաշրջանում ռուսական կողմը չունի գրավի պարտավորության դիմաց բաժնետոմսեր ստանալու իրավունք, չի ստանում շահաբաժիններ, չի կարող դրանք վաճառել կամ տալ երրորդ կողմին` առանց հայկական կողմի գրավոր համաձայնության.

գ) գրավի պարտավորությունը ռուսական կողմին տրվում է նրա կողմից տրամադրված վարկի գումարի չափին համամասնորեն:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 399 որոշմամբ հաստատված ցանկի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության բաժնից հանել «Հայկական ատոմային էլեկտրակայան» բառերը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 152 որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ