Գլխավոր տեղեկություն
Номер
N 447
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.09.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
20.09.1994
Дата вступления в силу
20.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1994 թվականի N 447

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԹՌԻՉՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի համար սպայական կազմի և մասնագետ կադրերի պատրաստման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանին տալ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման մեջ սույն որոշման 1-ին կետից բխող լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան