Գլխավոր տեղեկություն
Номер
N 143
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
05.03.1998
Дата вступления в силу
24.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար
Ռ. Քոչարյան
5 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1998 թվականի N 143
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանման մասին» N 615 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին»

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը, 5-րդ կետի առաջին մասի «բ» ենթակետը և երկրորդ մասը, 11-րդ և 12-րդ կետերը.

գ) որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սահմանել, որ ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10000 ԱՄՆ-ի դոլար (կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ)` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով: Նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան