ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1994 թվականի N 509
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևան քաղաքի Լիբկնեխտի փող. N 14 շենքը պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակին տրամադրելու համար:
2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առևտրի վարչության Մովսես Խորենացու փող. N 26 ա շենքի աջ թևի առաջին, երկրորդ և երրորդ հարկերում 1170 քառ. մետր տարածք վարձակալական հիմունքներով հատկացնել Երևան քաղաքի պատգամավորների Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|