Գլխավոր տեղեկություն
Номер
N 315
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.1997-13.11.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1997
Дата вступления в силу
15.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2012

040.0315.31.07.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
31 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1997 թվականի N 315
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել սույն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 31-ի N 315 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաները (սեփական արտադրության արտադրանք, ապրանք) առևտրական կետերի (խանութներ, կրպակներ (տաղավարներ), վրաններ, շարժական կետեր, շուկաների վաճառատեղեր և ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի իրականացման այլ վայրեր (կետեր) միջոցով վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով)` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների), ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև նաև` տնտեսավարող սուբյեկտներ) վրա:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռներեցները` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

3. Գրանցման գրքի էջերը համարակալվում են, կարվում և կազմվում են, որից հետո գրանցման գիրքը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում:

Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը: Առևտրի իրականացման վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

4. Առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) համար վարվում է առանձին գրանցման գիրք: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) ներսում անհրաժեշտության դեպքում, տնտեսավարող սուբյեկտի հայեցողությամբ, սահմանված կարգով գրանցման գրքեր կարող են վարվել ըստ բաժինների, սեկցիաների` դրա մասին կատարելով նշում գրանցման գրքի կազմի վրա:

5. Լրացված-ավարտված գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև այդ գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին` նրանց պահանջի դեպքում:

Գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո, տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմնին` կնքման և համարակալման համար:

Նոր բացվող գրանցման գրքերում սույն կարգին համապատասխան գրանցման ենթակա են լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն ամբողջությամբ չիրացված (չվաճառված) արտադրանքը, ապրանքները (այսուհետև` ապրանք)` մնացորդի չափով:

 

II. ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):

7. Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համարը, ամսաթիվը և ընդհանուր գումարը), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում` սխալ գրառման մասին:

8. Տնտեսավարող սուբյեկտները մինչև ապրանքի վաճառքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և տեղադրում են գնապիտակներ:

9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11-րդ սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14-րդ սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի 1-ին, 2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող` հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում` 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

10. Գրանցման գրքում գրանցված գներից տարբերվող վաճառքի այլ գների գրանցումը պարտադիր չէ, եթե համապատասխան կարգով հաշվառվող փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) հիմնավորվում է ապրանքների այլ գներով իրացումը:

11. Աշխատանքային օրվա վերջում տնտեսավարող սուբյեկտների կողմից ամեն օրվա արդյունքներով գրանցման գրքերում կատարվում է փաստացի կանխիկ հասույթների գրանցում` գրանցման գրքի վերջին վեց էջում «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մեկ տարվա համար նախատեսված մասում, ըստ ամսաթվերի (ձևը կցվում է): Այդ մասը (վեց էջը) լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան կարող է տրվել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից կնքված «Օրական հասույթների գրանցում (հաշվառում)» մասի նոր էջեր` հաջորդ մեկ տարվա համար: Հասույթների գումարները գրանցվում (հաշվառվում) են հայկական դրամով` թվի ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Չաշխատելու (կամ կանխիկ հասույթներ չունենալու) դեպքում գրանցման գրքի (գումարը) սյունակում դրվում է գծիկ, իսկ «գումարը (տառերով)» սյունակում կատարվում է գրառում` «Հասույթ չի առաջացել»:

Հասույթների գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մուտքագրվում են տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ` հաշվառվելով դրամարկղային գրքերում, որոնք նույնպես սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պետք է կնքված և հաշվարկված լինեն տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնի կողմից:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

12. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցումը ներառում է`

ա) գրանցման գրքի` ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 5-7-րդ սյունակների լրացումը (համապատասխան քանակի ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը:

14. Վաճառվող ապրանքների, ապրանքների գների գրանցումը ներառում է գրանցման գրքի ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 8-րդ սյունակի լրացումը (իսկ գների փոփոխության դեպքում` սույն կարգի 9-րդ կետի պահանջի կատարումը):

15. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ (գործունեության նկատմամբ) սահմանված կարգով իրականացնում են ստուգումներ և ուսումնասիրություններ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից որոշվող պարբերականությամբ:

16. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

 

Ձև
Ապրանքների (և դրանց գների)
գրանցման մասի էջի

Էջ N
 

 

NN

Ապրանքների գրանցում

ՎաՃառքի գների գրանցում

 

Ապրանքի
ստացման
ամսաթիվը

Մուտքի փաստաթղթի

Ապրանքի
անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի
վաճառքի
գինը
(դրամով)

I փոփոխություն

II փոփոխություն

համարը և
ամսաթիվը

ընդհանուր
գումարը
(դրամով)

ամսա-
թիվը

մնա-
ցորդը

նոր
գինը

ամսա-
թիվը

մնա-
ցորդը

նոր
գինը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

 

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

 

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Հունվար

Փետրվար

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31

       

 

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

 

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Մարտ

Ապրիլ

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31

       

 

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

 

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Մայիս

Հունիս

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31

       

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Հուլիս

Օգոստոս

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31

       

 

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

 

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31

       

 

Ձև
Հասույթների գրանցման մասի էջի

 

ՕՐԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ)

 

199__թ.

Ամսաթիվը

Նոյեմբեր

Դեկտեմբեր

գումարը

գումարը (տառերով)

գումարը

գումարը (տառերով)

1

       

2

       

3

       

4

       

5

       

6

       

7

       

8

       

9

       

10

       

11

       

12

       

13

       

14

       

15

       

16

       

17

       

18

       

19

       

20

       

21

       

22

       

23

       

24

       

25

       

26

       

27

       

28

       

29

       

30

       

31