Գլխավոր տեղեկություն
Номер
N 107
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.1998-19.09.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
24.02.1998
Дата вступления в силу
10.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության Նախագահի
պաշտոնակատար Ռ. Քոչարյան
24 փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 1998 թվականի N 107
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 518 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության գործունեությունը կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» N 518 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրեններին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի ներկայացմամբ».

բ) կանոնադրության 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերով.

գ) կանոնադրության 8-րդ և 9-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք են`

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և նրա տեղակալը.

հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկները և նրանց տեղակալները (գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները):

9. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոնի, Երևան քաղաքի, մարզային կենտրոնների, ներմարզային կայանների գլխավոր բժիշկների ու նրանց տեղակալների, ինչպես նաև հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հիմնարկների ու մարմինների տնօրենների և նրանց տեղակալների պաշտոններում նշանակվում են բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություններ ավարտած ու բժիշկ-հիգիենիստի կամ բժիշկ-համաճարակաբանի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա».

դ) որոշման 3-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը ենթակա հիմնարկների ու մարմինների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թվականի
հոկտեմբերի 12-ի N 518 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային ծառայությանը ենթակա հիմնարկների եվ մարմինների

 

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության հանրապետական կենտրոն

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարզային կենտրոններ

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ներմարզային կայաններ

Տրանսպորտի ու հաղորդակցության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոններ

Հայկական ատոմային էլեկտրակայանի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության կենտրոն

Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն

Հանրապետական ախտահանման կենտրոն

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման հանրապետական կենտրոն

Արտաքին միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ

Հակահամաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ