«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1997 թվականի N 107
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 240 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին» N 240 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Դպրոցում երկարատև ուսուցումը կարող է կազմակերպվել նաև հեռակա ձևով: Հեռակա ուսուցումը դպրոցում վճարովի է»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |