Գլխավոր տեղեկություն
Номер
N 375
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.1994-11.06.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն և ՀՀ կենտրոնական բանկ
Дата принятия
16.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.08.1994
Дата вступления в силу
16.08.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.1999

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 1994 թվականի N 375

քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բյուջետային հատկացումների հաշվին կանխիկ դրամական գործառնությունները կանոնակարգելու համար և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի փետրվարի 25-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու և կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին» N 94 որոշման 12-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են.

1. Հաստատել բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին` իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգի պահպանումն ապահովելու ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերին` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան ապահովել բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին կանխիկ գումարների հատկացումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Բ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1994 թ. օգոստոսի 16-ի N 375 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

 1. Բյուջետային միջոցներով պահվող բոլոր բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև` բյուջետային հիմնարկներ) բյուջետային միջոցների հաշվին կանխիկ գործառնություններն իրականացնում են սահմանված կարգով կազմված և հաստատված ծախսերի նախահաշիվներում նախատեսված ծախսերի սույն կարգի 3-րդ կետում թվարկված ծախսային որոշակի հոդվածների գծով, իրենց բյուջետային ընթացիկ հաշիվներում եղած միջոցների սահմաններում:

2. Բյուջետային հիմնարկները բյուջետային ընթացիկ հաշիվներից կանխիկ գումարները դուրս են գրում սահմանված կարգով լրացված դրամական չեկը համապատասխան սպասարկող բանկին ներկայացնելու միջոցով: Դրամական չեկի շրջերեսին սույն կարգի 3-րդ կետում թվարկված ծախսային հոդվածների համար տողերի բացակայության դեպքում չեկին կցվում է տեղեկանք` համապատասխան ցուցանիշներով:

3. Բյուջետային հիմնարկներին թույլատրվում է բանկերից կանխիկ գումարների դուրսգրում` ծախսերի նախահաշիվներով սահմանված հետևյալ ծախսային հոդվածներով նախատեսված ծախսերի ու միջոցառումների համար`

ա) աշխատավարձի և աշխատանքի վարձատրությանը հավասարեցված մյուս վճարումների համար.

բ) գործուղումների և ծառայողական այլ շրջագայությունների ծախսերի վճարման համար.

գ) սննդի ծախսերի համար.

դ) գրասենյակային և տնտեսական ծախսերի համար:

4. Ընթացիկ բյուջետային հաշիվներից սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ծախսերի կատարման համար կանխիկ գումարների դուրսգրումը թույլատրվում է առաջին հերթին աշխատավարձի և աշխատանքի վարձատրությանը հավասարեցված մյուս վճարումների, գործուղումների և ծառայողական շրջագայությունների ծախսերը կատարելու համար, իսկ նախատեսված մյուս ծախսային հոդվածների գծով առաջնահերթությունը որոշում է վարկի կարգադրիչը` ելնելով ընթացիկ տնտեսական գործունեության ապահովման խնդիրներից:

5. Բյուջետային հիմնարկներին աշխատավարձի և աշխատանքի վարձատրությանը հավասարեցված մյուս ծախսերի կատարման համար կանխիկ գումարները հատկացվում են նախահաշվով նախատեսված բյուջետային հատկացումների չափով, իսկ սույն կարգի 3-րդ կետում թվարկված տնտեսական գործունեության հետ կապված մյուս ծախսերի կատարման համար` հատկացվում են նախահաշվով նախատեսված տարեկան հատկացումների ամբողջ ծավալի 25 տոկոսի չափով:

6. Բանկերը սույն կարգի 3-րդ կետում թվարկված ծախսերի կատարման համար կանխիկ գումարները բյուջետային հիմնարկներին բաց են թողնում անվճար:

7. Կանխիկ գործարքներով իրականացվող թույլատրելի ծախսերի կոնկրետ չափաքանակները` ընդհանուր սահմանաքանակի շրջանակներում, որոշում են բյուջետային հիմնարկների ղեկավարները և դրանք հաստատում համապատասխան տարվա ծախսերի նախահաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկի կողմից բանկին ներկայացված դրամական չեկի շրջերեսին (կամ չեկին կից տեղեկանքի մեջ) նշվում է կանխիկ գումարի ստացման նպատակը, նախատեսված սահմանաքանակը:

9. Բանկից ստացված կանխիկ գումարները սահմանված կարգով բյուջետային հիմնարկի դրամարկղ են մուտքագրվում այն գրառմամբ, որն արված է բանկ ներկայացված կանխիկ գումարի ստացման դրամական չեկում:

10. Կանխիկ գումարով գործարքներ կատարելու համար բյուջետային հիմնարկի դրամարկղ մուտք եղած միջոցները ծախսվում են հաշվետու անձանց միջոցով` հաշվառման և հաշվետվության սահմանված կարգին համաձայն:

11. Բյուջետային հիմնարկում կանխիկ գումարներով ծախսեր և գործարքներ կատարող հաշվետու անձինք կարող են հանդես գալ միայն տվյալ հիմնարկի նյութական պատասխանատու աշխատողները կամ հիմնարկի հաստիքային կազմի մշտական այլ աշխատողներ` հիմնարկի ղեկավարի հրամանով:

12. Հաշվետու անձանց կանխիկ գումարներ հատկացվում են նախատեսված սահմանաքանակի սահմաններում, գումարը դրամարկղ մուտքագրելու օրը, բյուջետային հիմնարկի գտնվելու վայրի շրջանի (քաղաքի) տարածքում տնտեսական գործարքներ կատարելու դեպքում, 2 օրից ոչ ավելի ժամկետով, իսկ բյուջետային հիմնարկի գտնվելու վայրից դուրս (այլքաղաքային) տնտեսական գործարքների դեպքում` 10 օրից ոչ ավելի ժամկետով:

Ժամկետը լրանալու օրը հաշվետու անձը պարտավոր է վերադարձնել կանխիկ գումարը:

Ստացված, սակայն հաշվետու անձին չտրված, ինչպես նաև հաշվետու անձի կողմից դրամարկղ վերադարձված գումարները բանկ են վերադարձվում ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում:

13. Հաշվետու անձինք կանխիկ գումարներով գործարքները կատարում են վաճառողի, մատակարարի հետ գրավոր պայմանագրի կնքմամբ: Հաշվետու անձանց պայմանագիր կնքելու իրավունք տալիս են հիմնարկների ղեկավարները` համապատասխան հրամանով:

14. Հաշվետու անձի կողմից կանխիկ գումարներով շրջանի (քաղաքի) տարածքում գնված նյութերը և ապրանքները մուտքագրվում են գնման օրը, իսկ այլքաղաքայինի դեպքում` նյութերի և ապրանքների փոխադրման օրը, փոխադրումը հիմնավորող փաստաթղթի հիման վրա, բացի կանխիկ գումարը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

15. Սահմանված ժամկետում գործարքը կատարելուց հետո, ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, հաշվետու անձինք ներկայացնում են հաշվետվություն կատարած գործարքների վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում են գործարքը հիմնավորող փաստաթղթեր` ձեռքբերված նյութերի և ապրանքների քանակի, գնի, վաճառողի, մատակարարի (իրավաբանական և ֆիզիկական անձանց) բոլոր ռեկվիզիտների մասին, վավերացված նրանց կնիքով, իսկ կնիքի բացակայության դեպքում` մատակարարի (վաճառողի) ստորագրությամբ և անձնագրային տվյալներով, նշելով գործարքի կատարման վայրը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, համաձայն սույն կարգին կից ձևերի:

16. Բյուջետային հիմնարկները ծախսերի նախահաշիվների կատարման հաշվետվություններում կանխիկ գումարներով կատարված ծախսերն ու գնումներն արտացոլում են գումարային և քանակային արտահայտությամբ` ըստ ծախսային հոդվածների: Ընդ որում, սննդի ծախսերը խմբավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

17. Կանխիկ գումարների ճիշտ և նպատակային ծախսման պատասխանատվությունը դրվում է բյուջետային հիմնարկների ղեկավարների (վարկի գլխավոր կարգադրիչների) և գլխավոր (ավագ) հաշվապահների վրա:

18. Սույն կարգի գործողությունը տարածվում է թատերահանդիսային հիմնարկների, կենդանաբանական և բուսաբանական այգիների վրա, եթե այդ հիմնարկները դոտացիոն են և ծախսերի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվում է բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի նոր կազմակերպվող սերմնաբուծական և շերամապահական տնտեսությունների վրա, վերջիններիս գործունեության առաջին երեք տարիների ընթացքում:

19. Սույն կարգի 3-րդ և 8-րդ կետերի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի գործերի կառավարչության, Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և դրանց համակարգի զինվորական մասերի և ստորաբաժանումների վրա, ընդ որում, բանկային հիմնարկներից կանխիկ գումարները բաց են թողնվում նրանց` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված իրենց դրամարկղային պլաններին համապատասխան:

Սույն կարգի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա մարմինների, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական վարչություններ, գերատեսչությունների և բանկերի վրա:

Ներմուծեք նկարագրությունը_13117