«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
16 փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1998 թվական N 88
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև հանրապետությունում գիտական գործունեության բարելավման մի շարք միջոցառումների մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների ամենամսյա պատվավճար` 50 հազ. դրամի չափով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|