Գլխավոր տեղեկություն
Номер
N 360
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
03.08.1994
Дата вступления в силу
03.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1994 թվականի N 360

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանրապետական և տեղական պետական մարմիններից տեղեկատվական տվյալների հավաքագրման, մշակման և կառավարման բոլոր կառուցվածքների միջև էլեկտրոնային փոստի միջոցներով տեղեկատվության փոխանակման աստիճանաբար անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության հատուկ համակարգերի կենտրոնը և տեղեկատվության մշակման բաժինը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տեղեկատվական վարչության կառուցվածքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 33 որոշման հավելվածում «պարենի վարչություն» բառերից հետո ավելացնել «տեղեկատվական վարչություն» բառերը, հանելով «տեղեկատվության մշակման բաժին» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան