Գլխավոր տեղեկություն
Номер
N 290
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.1994-01.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
04.07.1994
Дата вступления в силу
04.07.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1994 թվականի N 290

քաղ. Երևան

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԱՐՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված) աշխատանքի վարձատրության տարիֆային ցանկը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել կենտրոնացված հաշվապահությունների և հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված) աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում հաստատել բյուջետային հիմնարկների հաշվային աշխատողների` ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 4-ի N 290 որոշման

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԱՐՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ տարիֆային ցանցը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Աշխատանքի
վարձատրության
կարգերը

7 8 9 10 11 12 13  14 15 16

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Պաշտոնային
դրույքաչափերի

հաշվարկման
գործակիցները

3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.

Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

հուլիսի 4-ի N 290 որոշման

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՎԱՐՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ (որոնց համար առանձին գործակիցներ չեն սահմանված) ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Պաշտոնի անվանումը

Վարձատրության
կարգերը

Պաշտոնային դրույքաչափերի

հաշվարկման բազմապատիկ

գործակիցները

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1

2

3

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կենտրոնացված հաշվապահություններ

-------------------------------------------------

 

Գլխավոր հաշվապահ

--------------------------

   

ՀՀ նախարարություններին և գերատեսչություն-
ներին առընթեր

16 5,6

Պատգամավորների Երևանի քաղխորհրդի
գործկոմի վարչություններին և բաժիններին

առընթեր

16 5,6

100 հազար և ավելի բնակչություն ունեցող

շրջանների և քաղաքների պատգամավորների

խորհուրդների գործկոմների վարչություններին

և բաժիններին առընթեր

15 4,9

50-100 հազար բնակչություն ունեցող շրջանների

և քաղաքների պատգամավորների խորհուրդների
գործկոմների բաժիններին առընթեր

14 4,5
Մինչև 50 հազար բնակչություն ունեցող շրջանների

և քաղաքների պատգամավորների խորհուրդների

գործկոմների բաժիններին առընթեր

13 4,3
10 հազարից ավելի բնակչություն ունեցող ավանների
և գյուղերի պատգամավորների խորհուրդների
գործկոմներին առընթեր
13 4,3
Բյուջետային հիմնարկներին առընթեր 13 4,3

2,5-10 հազար բնակիչ ունեցող ավանների և

գյուղերի պատգամավորների խորհուրդների

գործկոմներին առընթեր

12 4,2
Մինչև 2,5 հազար բնակիչ ունեցող ավանների և

գյուղերի պատգամավորների խորհուրդների

գործկոմներին առընթեր

11 4,0

Խմբի ղեկավար

12 4,2

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Հաշվառումն ինքնուրույն վարող բյուջետային հիմնարկի գլխավոր հաշվապահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է (եթե առանձին գործակից չի սահմանված) համապատասխան հիմնարկի տնօրենի գործակցից 0,2-0,5-ով պակաս:
  2. Բյուջետային հիմնարկներին առընթեր երեք և ավելի հիմնարկություն սպասարկող կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է այդ հիմնարկներին կից կենտրոնացված հաշվապահության գլխավոր հաշվապահի դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-ով ավելի:
  3. Գլխավոր հաշվապահի տեղակալի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է գլխավոր հաշվապահի գործակցից 0,2-0,5-ով պակաս:
  4. Կենտրոնացված հաշվապահությունների գլխավոր հաշվապահներին իրավունք է վերապահվում ազատված աշխատողների աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին աշխատողների համար սահմանել հավելում` պաշտոնների համատեղման, սպասարկման ոլորտի ընդլայնման կամ կատարվող աշխատանքների ծավալի մեծացման համար, առանց այդ հավելման չափի սահմանափակման:

Առաջատար` հաշվապահ, տնտեսագետ

11

4,0

1-ին կարգի` հաշվապահ, տնտեսագետ

10

3,8

2-րդ կարգի` հաշվապահ, տնտեսագետ

9

3,5

Հաշվապահ, տնտեսագետ

8

3,3

Գանձապահ

7

3,1

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ