Գլխավոր տեղեկություն
Номер
N 453
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.1993-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
08.09.1993
Дата вступления в силу
08.09.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1993 թվականի N 453

 

քաղ. Երևան

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել գերատեսչական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) բնակֆոնդի սեփականաշնորհմանը գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 8-ի N 453 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն իրականացնում են իրենց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհումը` իրենց կողմից ստեղծված հանձնաժողովների միջոցով, համապատասխան գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները նշված բնակֆոնդի սեփականաշնորհումը սկսելու մասին գրավոր ձևով տեղյակ են պահում իրենց տարածքում բնակֆոնդ ունեցող համապատասխան գերատեսչությանը, ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը` հանձնաժողովի նիստում սեփականաշնորհման հարցի քննարկմանը վերջիններիս լիազոր ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար:

3. Գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին մասնակցում են համապատասխան լիազորագրով:

4. Գերատեսչության, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լիազոր ներկայացուցչի հանձնաժողովի նիստին չներկայանալը արգելք չի հանդիսանում սեփականաշնորհման մասին որոշման ընդունման համար:

5. Հանձնաժողովի նիստում անհամաձայնության կամ տարաձայնությունների դեպքում քննարկվող հարցի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունում է պատգամավորների տեղական խորհրդի գործկոմը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 453
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան