Գլխավոր տեղեկություն
Номер
N 244
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
25.04.1992
Дата вступления в силу
25.04.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1992 թվականի N 244

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՈՒՄԸ, ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանումը, տարածումը և արտահանումը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ մինչև հեղինակային իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկություններում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունները, արվեստի և գրականության գործերը և մշակույթի ֆոնդային այլ արժեքները տարածելու կամ արտահանելու նպատակով կարող են պատճենահանվել (անկախ պատճենահանման միջոցներից) միայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության համապատասխան թույլտվությամբ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի և գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման թույլտվությունը (անկախ պատճենահանման միջոցներից), որը կատարվում է ոչ տարածման, ոչ արտահանման կամ դրա օգտագործումից շահույթ (եկամուտ) չստանալու նպատակով, տրվում է միայն համապատասխան պետական հիմնարկության ղեկավարի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից առանց համապատասխան թույլտվության դուրս բերել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային արժեքների պատճենները:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկներում գտնվող ֆոնդային տեսալսողական ձայնագրությունների, արվեստի ու գրականության գործերի և մշակույթի ֆոնդային այլ արժեքների պատճենահանման, տարածման ու արտահանման կարգը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, N 244
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան