Գլխավոր տեղեկություն
Номер
N 36
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.1998-06.12.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.1998
Дата вступления в силу
28.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.11.2002

040.0036.28.01.98 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

28 հունվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1998 թվականի N 36

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների և երկրաբանության ոլորտների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) ստեղծել նախարարության ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն և երկրաբանության վարչություն` բյուջետային հիմնարկների կարգավիճակով.

բ) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել նշված վարչությունների կանոնադրությունները և կառուցվածքը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նախատեսել նշված վարչությունների պահպանման ծախսերը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան