Գլխավոր տեղեկություն
Номер
N 202
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.1994-03.11.1994)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.04.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
29.04.1994
Дата вступления в силу
29.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 1994 թվականի N 202

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՆՔՆԱՐԺԵՔՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել նախորդ հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և այլ նյութական արժեքների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսը:

Նշված առավելագույն չափից ավելի գործուղման ծախսերը կատարվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ