Գլխավոր տեղեկություն
Номер
N 160
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.1994-29.05.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
08.04.1994
Дата вступления в силу
08.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 1994 թվականի N 160

քաղ. Երևան

 

2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ՛ 01» (ԱՐՄՖԻԼԷՔՍ՛ 01) ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և Հայաստանի Ֆիլատելիստների միության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ, և 2001 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքի մարզահամերգային համալիրում անցկացնել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես` նվիրված Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին:

2. «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներ հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Ֆիլատելիստների միությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմը:

3. Հաշվի առնելով «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ծավալը, Ֆիլատելիայի միջազգային Ֆեդերացիայի (ՖԻՊ) կանոնադրության պահանջները, հաստատել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեի կազմը (կցվում է):

ՖԻՊ-ի վեհաժողովի կողմից «Հայաստան՛ 01» միջազգային Ֆիլատելիայի ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնելուց հետո նախապատրաստական կոմիտեն վերակազմավորել ցուցահանդեսի անցկացման կազմակերպչական կոմիտեի:

4. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի ծավալը կազմելու է մոտ 4500 ցուցափեղկ, և ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվելու են ՖԻՊ-ի բոլոր անդամ երկրները, ազգային փոստային գերատեսչությունները, Ֆիլատելիստական հրատարակչությունները, թանգարանները, այլ կազմակերպություններ աշխարհի բոլոր երկրներից` մինչև 1050-1200 մարդ:

Երևան հրավիրվող պաշտոնատար անձանց, գործադիր մարմինների աշխատակիցների և հյուրերի թիվը նախատեսել մինչև 500 մարդ:

5. Սահմանել, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական և անցկացման աշխատանքների ծախսերը պետք է կատարվեն հայ և արտասահմանյան հովանավորների, ցուցահանդեսի կազմակերպիչների և ֆինանսական այլ աղբյուրների (Ֆիլատելիստական նյութերի ու հուշամեդալների վաճառք, առևտրական գործառնություններ, ներդրումներ և այլն) հաշվին:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեին`

ա) անհատույց տրամադրել ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների հինգ տոկոսը.

բ) փոխանցել ցուցահանդեսին նվիրված բլոկների և փոքր թերթիկների վաճառքի գների և լրացուցիչ անվանական գների տարբերության գումարը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ