ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 1991 թվականի N 298
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՇԵՆՔԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԵՂԱԾ ԳՈՒՅՔԻ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Բավարարել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի խնդրանքը և, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի N 284 որոշման 2-րդ կետի, թույլատրել նրան հետաձգելու մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը Կոմկուսի Կենտկոմի շենքի և նրանում եղած գույքի ի պահ հանձնումը ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի հանձնաժողովին` կապված կոմունիստական կուսակցության ապրիլի 27-ին կայանալիք համագումարի հետ:
2. Ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարի աշխատանքները անցկացնելու համար:
3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի ազգային անվտանգության խնդիրների ծրագրման և կոորդինացման հարցերով գլխավոր խորհրդական պրն. Ա. Մանուչարյանի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|