Գլխավոր տեղեկություն
Номер
N 184
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.1994-25.05.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
21.04.1994
Дата вступления в силу
21.04.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ


21 ապրիլի 1994 թվականի N 184

քաղ. Երևան

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 6-րդ կետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել սեփականաշնորհման գործընթացին աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձանց մասնակցության կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 21-ի  N 184 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Մամուլում պետական ձեռնարկությունների (այդ թվում «փոքր» օբյեկտների) սեփականաշնորհման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հրապարակման օրվանից «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 2 հոդվածի 6-րդ կետում նշված անձինք`

ա) տվյալ ձեռնարկությունում աշխատողները.

բ) տվյալ ձեռնարկությունում վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցողները.

գ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ձեռնարկությունից կենսաթոշակի անցած և այնտեղ առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցողները.

դ) վերջին տասը տարվա ընթացքում տվյալ ձեռնարկությունում առնվազն երկու տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող բոլոր կարգի հաշմանդամները.

ե) տվյալ ձեռնարկությունում առնվազն ութ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցողները.

զ) ձեռնարկությունների սեփականաշնորհման պատճառով վերակազմավորվող կամ լուծարվող վերադաս մարմինների այն ազատված աշխատակիցները, որոնք տվյալ մարմնում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում` առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

է) ձեռնարկության սեփականաշնորհման մասին լիազորված պետական մարմնի կողմից որոշման ընդունման կամ օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհման մասին հայտի ներկայացման պահից հաստիքների կրճատման պատճառով աշխատանքից ազատվածները.

ը) տվյալ ձեռնարկությունում աշխատած` կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստացողները` ձեռք են բերում սեփականաշնորհվող ձեռնարկության գույքի նկատմամբ աշխատավորական կոլեկտիվի անդամի իրավունքներ:

Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ կարող են ձեռք բերել սեփականաշնորհվող ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ` սույն կետի միայն մեկ ենթակետով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հրապարակման պահից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում («փոքր» օբյեկտների համար` 15 օրվա ընթացքում) սույն կարգի 1-ին կետում նշված անձինք (կամ նրանց կողմից լիազորված անձինք) դիմում են համապատասխան պետական ձեռնարկություն` ներկայացնելով անձնագիր, հաշմանդամության կամ կենսաթոշակի գրքույկ, կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր:

3. Նշված ժամկետներում չներկայանալու դեպքում նրանք կորցնում են տվյալ օբյեկտի սեփականաշնորհմանը մասնակցելու իրենց իրավունքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը (այսուհետև` վարչություն) ապահովում է սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցանկերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթերում, մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելու համար:

Միաժամանակ սեփականաշնորհվող ձեռնարկության ղեկավարությունը կազմակերպում է կադրերի բաժնում սույն կարգի 1-ին կետում նշված անձանց հաշվառում և գրանցում: Հաշվառումը և գրանցումը կատարվում է հատուկ մատյանում: Մատյանի ձևն ու բովանդակությունը սահմանում է վարչությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի հետ համաձայնեցնելով: Գրանցումից հետո տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձին այդ մասին տրվում է համապատասխան տեղեկանք` համաձայն ձևի *), որում պետք է նշված լինեն նաև աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) հրավիրման օրը, ժամը և վայրը:

(* - ձևը չի բերվում)

5. Ձեռնարկության կադրերի բաժնում գրանցվելուց հետո աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձը պարտավոր է տեղեկանքը ներկայացնել վարչություն, որը մինչև տվյալ օբյեկտի սեփականաշնորհման պայմանագրի կնքումը, նրա անձնագրի 26-րդ էջում կատարում է նշում` «Մասնակցել է սեփականաշնորհմանը»:

6. Տեղեկանքում նշված` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) հրավիրման օրվա, ժամի կամ վայրի փոխվելու դեպքում նախաձեռնող խումբը կամ լիազորված անձը պարտավոր է աշխատավորական կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձանց ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) հրավիրման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացնել ոչ ուշ, քան հրավիրման օրվանից երեք օր առաջ: Կատարված փոփոխությունների մասին միաժամանակ տեղեկացվում է վարչությանը և համապատասխան սեփականաշնորհվող ձեռնարկության կադրերի բաժնին:

Ներմուծեք նկարագրությունը_13090

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.1998, N 234 25.05.1998, N 184
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան