Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (18.02.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.04.01/8(156)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.02.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

18.02.2004 թ.

թիվ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի 4.5 ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի «Վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները» հավելված 1-ի (այսուհետև՝ հավելված 1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

Համաձայն հավելված 1-ի 4.5 կետի և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի դրույթների՝ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների պարտադիր վավերապայմանները՝ հաշվետվության անվանումը, հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը, վարկային կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, թվային ցուցանիշների ներկայացման չափսը, պատասխանատու անձանց ստորագրությունները, և վարկային կազմակերպության կնիքը պետք է արտացոլվեն բոլոր հաշվետվական ձևերի մեջ:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան