ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1994 թվականի N 79
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերը բարձր որակավորման սպայական կադրերով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Վարազդատ թագավորի անվան ռազմակիրառական մարմնակրթության քոլեջը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի` 120 հաստիքային միավորով բարձրագույն սպայական դպրոցի վերակազմավորելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական բյուջեի նախագծերում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.05.2005, N 548-Ն | 02.06.2005, N 79 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|