Գլխավոր տեղեկություն
Номер
N 314
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (26.05.1998-02.11.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.1998
Дата вступления в силу
26.05.1998

040.0500.12.08.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1998 թվականի N 314
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հայշինտրանս» փակ բաժնետիրական ընկերության N 4 դուստր ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում վերակազմավորել «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված 33221 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 31870 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3187 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը սահմանել 25490 հազ. դրամ, որը համապատասխանում է 2549 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները կազմում են 1356 հազ. դրամ, այդ թվում`

պետական բյուջեի նկատմամբ` 24 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 36 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 98 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի դիմաց վճարման գծով` 245 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 953 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինտրանս-4» փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.1. «Իմպուլս» փակ բաժնետիրական ընկերության Նոյեմբերյանի «Ելակ» դուստր ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում վերակազմավորել «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության:

2.2. «Ելակ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

2.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցվող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

2.5. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում` առաջին ամսում վճարելով ոչ պակաս, քան գումարի 25 տոկոսը, երկրորդ ամսում ոչ պակաս, քան 30 տոկոսը:

2.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Վանաձորի «Քվանտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել մրցույթով:

3.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների ու հաղթողի որոշման կարգի վերաբերյալ:

3.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ չափանիշները`

մասնավորեցնող պետական գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցմանը հաջորդող առաջին տարում.

սոցիալական երաշխիքները:

3.4. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնեմասի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի N 560, 1997 թվականի մայիսի 20-ի N 138 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 253 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11.2-րդ կետում «Արաբկիրի» բառը փոխարինել «Շենգավիթի» բառով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան