Գլխավոր տեղեկություն
Номер
N 618
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.1993-01.03.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
13.12.1993
Дата вступления в силу
13.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1993 թվականի N 618

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով փախստականներին ժամանակավոր ապաստան տված հիմնարկների ու ձեռնարկությունների ֆինանսական ծանր վիճակից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1993 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և այլն) ապաստանած փախստականներից ամեն ամիս գանձել կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրախողովակից օգտվելու, կոյուղու, կենցաղային աղբի տեղափոխման, ջեռուցման և գազի) համար վարձ` Հայաստանի Հանրապետության բնակչությանը սահմանված սակագներին և ծախսի միջին նորմերին համապատասխան:

2. Սահմանել, որ կոմունալ ծառայությունների արժեքը` 50 տոկոս զեղչով վճարում են հետևյալ կատեգորիաներին պատկանող փախստականները և նրանց ընտանիքները`

ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները.

բ) միայնակ կենսաթոշակառուները.

գ) միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքները.

դ) երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.

ե) կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.

զ) երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաները և նրանց խնամող ընտանիքները.

է) զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքները.

ը) սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած` անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

3. Սահմանել, որ փախստականներին պահելու հետևանքով տնտհաշվարկի սկզբունքով գործող կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից, իսկ բյուջեի հաշվին պահվող կազմակերպություններին պատկանող և հատուկ միջոցների նախահաշիվներով ֆինանսավորվող կացարաններում փախստականներին պահելու հետևանքով եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցող գումարը փոխհատուցվում է ելնելով նշված կազմակերպությունների ընթացիկ գործունեության համար հատկացված բյուջետային միջոցների օգտագործման աստիճանից և հատուկ միջոցների շարժից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում և ժամանակավոր այլ կացարաններում ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների վարձի գանձման մասին» N 203 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ