«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 1997 թվականի N 584
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 221 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման նպատակով ջրօգտագործման և սպառման մասով` 1999 թվականի հունվարի 1-ից:
Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը Սևանա լճից ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրի օգտագործման և սպառման վճարը մեկ խոր. մետրի համար սահմանել 0,2 դրամ»:
բ) որոշման N 1 հավելվածում`
«Մակերևութային ջրեր» բաժնից հանել «արդյունաբերական նպատակով 1,5» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով.
«Ստորերկրյա քաղցրահամ ջրեր» բաժնի`
«Խմելու համար պիտանի» ենթաբաժնից հանել «արդյունաբերական նպատակով 3,4 0,5» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով:
«Խմելու համար ոչ պիտանի» ենթաբաժնից հանել «արդյունաբերական նպատակով 1,6 0,25» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |