Գլխավոր տեղեկություն
Номер
N 514
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.09.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Дата вступления в силу
01.09.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 514
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 95 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման N 2 հավելվածի`

2-րդ կետում «մուծումներ են կատարվում ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ են կատարվում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ» բառերով.

15-րդ կետը «Ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել «սակայն 30 օրացուցային օրվանից ոչ ավելի» բառերով.

33-րդ կետից հանել «առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում հանքային աշխատանքներում զբաղված աշխատողներին» բառերը.

38-րդ կետի երկրորդ մասը լրացնել «ընդ որում նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 21-րդ կետի առաջին մասը լրացնել «ընդ որում նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան