Գլխավոր տեղեկություն
Номер
N 626
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
13.12.1993
Дата вступления в силу
13.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1993 թվականի N 626

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված կանոնադրական կապիտալի չափը հասել է 1 մլրդ ռուբլու, ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայպետառբանկի կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կառավարության մասնաբաժնի չափը մինչև 35 տոկոս բարձրացնելու նպատակով ֆինանսների նախարարությանը հատկացնել 329 մլն ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի վերակազմավորելու մասին» N 509 որոշման 2-րդ կետում «21 մլն ռուբլի» բառերը փոխարինել «350 մլն ռուբլի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան