ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1993 թվականի N 626
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված կանոնադրական կապիտալի չափը հասել է 1 մլրդ ռուբլու, ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայպետառբանկի կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կառավարության մասնաբաժնի չափը մինչև 35 տոկոս բարձրացնելու նպատակով ֆինանսների նախարարությանը հատկացնել 329 մլն ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության պետական առևտրային բանկի վերակազմավորելու մասին» N 509 որոշման 2-րդ կետում «21 մլն ռուբլի» բառերը փոխարինել «350 մլն ռուբլի» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |