ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 1994 թվականի N 35
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկշաբաթյա ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովի լուծարման աշխատանքները` ապահովելով ազատված աշխատողների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովի գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության տնօրինությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 20-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 108 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումների մասին» N 54 որոշման 2-րդ կետի «ը» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |