Գլխավոր տեղեկություն
Номер
N 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.1994-24.11.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.01.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
18.01.1994
Дата вступления в силу
18.01.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1994 թվականի N 32

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԵՐԻ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել և 1994 թվականի հունվարի 1-ից գործառնության մեջ դնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերի, ամուսնության, ծննդյան, որդեգրման, հայրության ճանաչման, անվան, հայրանվան և ազգանվան փոխման, ամուսնալուծության ու մահվան վկայականների ձևերը (կցվում են ):*)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերը և վկայականները պատրաստելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 200 հազար դրամ` 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


* - Ծանոթություն -

Ձևերը չեն բերվում: