Գլխավոր տեղեկություն
Номер
N 635
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
23.12.1992
Дата вступления в силу
23.12.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1992 թվականի N 635

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 296 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության 1992 թվականի մայիսի 15-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգի և պայմանների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 296 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Կանոնադրության 5-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մինչև նշված ապահովագրական մուծումների կատարումը գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ, հաստատվում է այդ միությունների քարտուղարությունների կողմից տրված աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով, իսկ նկարիչների միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ և որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական պայմանագրեր), հաստատվում է գեղարվեստի ֆոնդի նախագահության տեղեկանքներով»:

2. Կանոնադրության 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտով և հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերով»:

3. Կանոնադրության 16-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այդ դեպքում վկաների ցուցմունքների հիման վրա կարող է հաստատվել միայն կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի չբավականացնող մասը: Վկաների ցուցմունքներով հաստատվող աշխատանքային ստաժը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի կեսը և փաստաթղթերով հաստատված ստաժը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ