Գլխավոր տեղեկություն
Номер
N 572
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.1993-01.07.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.11.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
16.11.1993
Дата вступления в силу
16.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 1993 թվականի N 572

 

քաղ. Երևան

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել շինարարության պատվերի տեղադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը (կցվում է), և այն կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 20-օրյա ժամկետում մշակել շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման հաշվեկանոնը (ալգորիթմը) և կատարման մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ Կառավարության 1993 թ.
նոյեմբերի 16-ի թիվ 572 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

 

1. Շինարարության պատվերի տեղադրման մրցույթի (այսուհետև` մրցույթ) նպատակն է շինարարական արտադրության արդյունավետության, շինարարության որակի և կառուցվող օբյեկտների հուսալիության բարձրացումը` ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջև անցկացվող մրցակցության հիման վրա:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական միջոցներով իրականացվող (նոր և անավարտ շինարարություն, հիմնանորոգում, վերազինում, վերակառուցում) օբյեկտների վրա, ինչպես նաև խառը ֆինանսավորվող օբյեկտների վրա, երբ պետական մասնակցության բաժնեմասը կազմում է 51 և ավելի տոկոսը:

(փոփ. 13.01.95 թիվ 13 որոշում) (3 կետն ուժը կորցրել է 13.01.95 թիվ 13 որոշում)

4. Մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք նախահաշվային արժեքով օբյեկտների շինարարության պատվերի տեղադրման մրցույթի անցկացման նպատակահարմարությունը որոշում է պատվիրատուն:

(խմբ. 13.01.95 թիվ 13 որոշում) (5 կետն ուժը կորցրել է 13.01.95 թիվ 13 որոշում)

6. Մրցույթն անցկացվում է հրապարակայնորեն:

7. Մրցույթին կարող են մասնակցել` ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ:

 

2. Մրցույթի նախապատրաստումը ԵՎ անցկացումը

 

8. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է պատվիրատուն, անկախ օբյեկտի նախահաշվային արժեքից և ֆինանսավորման աղբյուրից:

(խմբ.13.01.95 թիվ 13 որոշում)

9. Մրցույթի կազմակերպման և անցկացման համար ստեղծվում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության ճարտարապետության ու քաղաքաշինության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, կառավարման տեղական մարմինների (որի տարածքում գտնվում է օբյեկտը) և պատվիրատուի ներկայացուցիչները:

10. Պատվիրատուն`

ա) կազմակերպում և անցկացնում է մրցույթը.

բ) սահմանում է մրցույթի պայմանները, մրցույթին մասնակցելու համար առաջարկությունների ներկայացման ժամկետները, ներկայացվող օրինակների քանակը.

գ) սահմանում է մրցույթին մասնակցելու համար վճարի չափը` ելնելով մրցույթի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ծախսերից: Վճարը ենթակա չէ վերադարձման.

դ) սահմանում է մրցույթի մասնակիցների առաջարկությունների գնահատման չափանիշները.

ե) մրցույթի մասնակիցների առաջարկությունները գնահատելիս հաշվի է առնում հետևյալ գործոնները`

կապիտալ և շահագործման ծախսերի մակարդակը.

օբյեկտի նախագծման և շինարարության տևողությունը, մրցույթի մասնակցի մասնագիտական հեղինակությունը.

օբյեկտի ժամկետանց կամ ժամկետից շուտ թողարկման ֆինանսական հետևանքները.

առևտրային (կոմերցիոն), տեխնիկական, բնապահպանական և կազմակերպական մյուս առավելությունները.

զ) պատրաստում է մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված փաստաթղթերի փաթեթը` անհրաժեշտ քանակով, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

է) ապահովում է մրցույթի անցկացման կարգի մասին տեղեկատվական հայտարարության տվյալների տարածումը, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

Տեղեկատվական հայտարարությունը պետք է հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարությունը, որպես կանոն, հրապարակվում է մրցութային առաջարկությունների ընդունումից 1-3 ամիս առաջ: Հայտարարության տվյալները կարող են կրճատվել կամ լրացվել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության կամ պատվիրատուի կողմից:

(փոփ.13.01.95 թիվ 13 որոշում)

11. Մրցութային հանձնաժողովը նախատեսված ժամկետին և նախորոշված վայրում, մրցույթի հավակնորդների կամ նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ, բացում է ստացված առաջարկություններով բոլոր ծրարները, հայտարարում և գրանցում է մրցութային մասնակիցների անվանումները, ինչպես նաև տալիս է լրացուցիչ տեղեկատվություն, եթե այն նախատեսված է մրցութային փաստաթղթերով: Առաջարկությունների բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:

12. Սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերի առկայության և սահմանված պահանջների պահպանման դեպքում մրցութային հանձնաժողովը կազմում է համապատասխան արձանագրություն` նշելով ընդունված և չընդունված բոլոր առաջարկությունները, չընդունման պատճառները և առաջարկություններ ներկայացնողների անվանումները:

Ոչ սահմանված ձևի և մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու ժամանակին չներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում և փաստաթղթերը ներկայացնող հավակնորդները զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից:

Առաջարկությունների հանձնման ժամկետը համարվում է գրանցման ամսաթիվը` առձեռն ստացականով հանձնելու դեպքում, կամ փոստային դրոշմանիշների վրա նշված ամսաթիվը:

Հավակնորդները կարող են դիմել մրցութային հանձնաժողովին` ավելի մանրամասն հիմնավորված մրցութային առաջարկության ներկայացման համար սահմանված ժամկետը երկարաձգելու խնդրանքով:

Հավակնորդներից մեկին մրցութային առաջարկություն նախապատրաստելու համար լրացուցիչ ժամանակ հատկացնելու դեպքում այդ պայմանը տարածվում է մնացած բոլոր հավակնորդների վրա: Հավակնորդի մրցութային առաջարկությունը, համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի, ընդունվում է կնքված կրկնակի ծրարներով: Ծրարներից մեկը պարունակում է առաջարկությունների տեխնիկական-կազմակերպական մասը (առանց գների), մյուսը` առևտրային (կոմերցիոն) մասը` բոլոր գներով և ժամկետներով:

Այն դեպքում, երբ ստացված առաջարկությունները համապատասխանում են մրցույթի պայմաններին և սույն կարգին, դրանք չեն կարող մերժվել:

13. Մրցութային առաջարկությունը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը`

ա) մրցութային առաջարկությունը.

բ) առաջարկության հավելվածը.

գ) նախնական նախահաշիվը.

դ) կապալի պայմանագրի պայմանները.

ե) սպասարկող բանկից տեղեկանք` վճարունակության մասին:

14. Հավակնորդները կարող են մրցութային հանձնաժողովին ներկայացնել համատեղ մրցութային առաջարկություն` ինչպես ամբողջ պատվերը, այնպես էլ պատվերի մի մասը ձեռք բերելու համար:

Մրցույթում հաղթելու դեպքում պատվերը բաշխվում է հավակնորդների միջև` նախապես համաձայնեցված պայմաններով:

15. Մրցույթի մասնակիցների անվանումների գրանցելուց և հրապարակելուց հետո արգելվում է առաջարկություններում կատարել որևէ փոփոխություն:

Մրցութային հանձնաժողովի պահանջով մասնակիցներին թույլատրվում է տալ միայն առաջարկություն էությունը չփոփոխող բացատրություն:

16. Մրցութային առաջարկություններն ուսումնասիրելիս առանձին մեխանիկական սխալների բացահայտման դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակցին ընձեռնել ուղղումներ մտցնել փաստաթղթերի մեջ:

17. Մրցութային առաջարկությունների գնահատումն իրականացվում է փակ ընթացակարգով:

Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի «Ոչ պետական ձեռնարկությունների վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման կարգի մասին» թիվ 329 որոշմամբ հաստատված հաշվարկման մեթոդիկայի:

Բացատրություններ ստանալու նպատակով մրցութային հանձնաժողովը մասնակիցներից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

18. Մրցութային հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

19. Մրցույթը համարվում է չկայացած այն դեպքում, երբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովը ոչ մի առաջարկություն չի ստանում կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի պայմաններին:

Միայն մեկ առաջարկության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ մրցույթը չկայացած համարելու համար:

20. Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակցի և օբյեկտի պատվիրատուի միջև կնքվում է պայմանագիր:

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Մրցույթին մասնակցելու հրավեր

Օբյեկտի նկարագրությունը (շինարարության վայրը, աշխատանքների ծավալը, կատարման ժամկետները, բանվորական գծագրերը, գների ամփոփագրերը,

ֆինանսավորման պայմանները, աշխատանքների կատարման որակի նկատմամբ ներկայացվող պահանջները և այլ տվյալներ)

Մրցույթի անցկացման պայմաններն ու կարգը

Առաջարկության ձևը` հավելվածով

Պայմանագրի ընդհանուր պայմանները

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

Մրցույթի օբյեկտի անվանումը

Մրցույթի օբյեկտի հիմնական բնութագիրը

Պատվիրատուի անվանումը, հասցեն

Նախագծողի անվանումը

Շինարարական հրապարակի գտնվելու վայրը

Շինարարության սկզբի և ավարտի ամսաթիվը

Հաշվարկային հաշիվը

Մրցույթին մասնակցելու վճարի չափը

Մրցութային առաջարկությունների ներկայացման հասցեն, ժամկետները

Մրցութային առաջարկությունների գնահատման ժամկետները

Պայմանագրի ստորագրման նախատեսվող ժամկետը ֆինանսավորման պայմանները

Պետական մարմինների, շինարարությանն անհրաժեշտ անշարժ գույքի սեփականատերերի մտցրած սահմանափակումները

Լրացուցիչ տեղեկատվություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_12728

 

 

Ցուցանիշի անվանումը

Չափի միավորը

Մեծությունը

1

2

3

1. Սպասարկող բանկից տեղեկանք` վճարունակության մասին

   

2. Ապահովագրական մուծման գումարի չափը

ռուբ.  

3. Պայմանագրի կնքման օրվանից սկսած` մինչև աշխատանքներն

սկսելու ժամկետը

օր  

4. Բոլոր աշխատանքների կատարման ժամկետը, այդ թվում ըստ

փուլերի` օր

ա)

բ)

գ)

օր  

5. Օբյեկտի ձեռքբերման համար առաջարկված գինը, այդ թվում`

ա)

բ)

գ)

   

6. Օբյեկտի ժամկետից շուտ թողարկման համար պարգևատրման

չափն ըստ օրենքի`

ա)

բ)

գ)

ռուբ.  

7. Օբյեկտի ժամկետանց թողարկման տուգանքի չափն ըստ օրերի`

ա)

բ)

գ)

ռուբ.  

8. Գների փոփոխման ինդեքսն ըստ եռամսյակների

   

9. Միջանկյալ վճարումների նվազագույն չափը

ռուբ.  

10. Միջանկյալ վճարումների վճարման ժամկետը

օր

 

11. Կանխավճարումներ

ռուբ.  

12. Այլ ցուցանիշներ

   

Ներմուծեք նկարագրությունը_12729

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.1997, N 159 ---------
13.01.1995, N 13 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան