Գլխավոր տեղեկություն
Номер
N 199
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.04.1998-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.05.20/10(108)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
24.03.1998
Дата вступления в силу
30.04.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
24 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 1998 թվականի N 199

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից ներդրված միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ծախսերը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1998 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգով ճանաչված պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը».

բ) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում «կազմակերպության հետ համատեղ» բառերից հետո ավելացնել «մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը» բառերը,

որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) ամփոփում և մինչև 1998 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տեղեկանք սույն կետով տրված հանձնարարականների կատարման մասին».

գ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.

«7. Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 1998 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների կատարողական ակտերը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության փորձագիտական եզրակացությունը, կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի միջոցների հաշվին կատարված ֆինանսական հատկացումների մասին համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) փաստաթղթերը»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան