Գլխավոր տեղեկություն
Номер
N 620
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.1993-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
13.12.1993
Дата вступления в силу
13.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1993 թվականի N 620

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպայական և ենթասպայական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները և զինվորական կոչումների դրույքաչափերը, ինչպես նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող զինծառայողների դրամական բավարարման չափերը հավասարեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական միավորումների և ստորաբաժանումների համապատասխան զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի N 170 որոշման N 1 հավելվածում սահմանված գործակիցներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 14-ի N 511 որոշման NN 2 և 3 հավելվածներում սահմանված զինվորական կոչումների դրույքաչափերին ու դրամական բավարարման չափերին:

2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման N 4 հավելվածը, իսկ նույն որոշման N 8 հավելվածի վերնագրում «...ներքին գործերի նախարարության և նրա համակարգի» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ներքին զորքերի զինծառայողների)» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ