Գլխավոր տեղեկություն
Номер
N 601
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
30.11.1993
Дата вступления в силу
30.11.1993

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1993 թվականի N 601

 

քաղ. Երևան

 

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությանը` Միգրացիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` դիվանագիտական ուղիներով ձեռնարկել Միգրացիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված անհրաժեշտ միջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել Միգրացիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված վճարի հարցը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ