Գլխավոր տեղեկություն
Номер
N 234
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.1996-27.12.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.08.1996
Дата вступления в силу
01.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
1 օգոստոսի1996 թ.

                                                                                                                                                               

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1996 թվականի N 234

քաղ. Երևան

 

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
օգոստոսի 1-ի N 234 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Որովայնային տիֆ

2. Պարատիֆեր Ա, Բ, Ց

3. Սալմոնելոզային այլ վարակներ

4. Խոլերա

5. Բակտերային արյունալուծ (շիգելախտ)

6. Իերսինային աղիքաբորբեր

7. Կամպիլաբակտերային ախտահարումներ

8. Ամեոբային և բալանտիդային ախտահարումներ

9. Վարակիչ հաստաղիքաբորբ, բարակաղիքաբորբ և հաստաղիքաբորբ, ստամոքս-աղիքային բորբոքումներ, պատճառագիտորեն հարուցված աղիքային սուր վարակներ (գեղձավիրուսային, ընդերավիրուսային և այլ վիրուսային), ինչպես նաև պատճառագիտորեն հաստատված սննդային թունավորումներ

10. Տուլարեմիա

11. Սիբիրյան խոց

12. Բրուցելյոզ

13. Լիստերիոզ, էրիզիպիլոիդ, պաստերիոզ և այլ բակտերային զոոնոզներ (անասնավարակներ)

14. Բկացավ

15. Կապույտ հազ

16. Հար կապույտ հազ

17. Քութեշ

18. Մենինգակոկային վարակներ

19. Պրկախտ

20. Ձեռքբերովի իմունոանբավարարության համախտանիշ (թերություն)

21. Սուր պոլիոմիելիտ

22. Կարմրուկ

23. Տուբերկուլյոզ

24. Կեղծ տուբերկուլյոզ

25. Կարմրախտ

26. Ջրծաղիկ

27. Վիրուսային լյարդաբորբեր

28. Կատաղություն

29. Համաճարակային խոզուկ

30. Թռչնախտ

31. Վարակային մոնոնուկլեոզ

32. Դաբաղ

33. Համաճարակային բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն

34. Ճահճատենդ

35. Լեյշմանիոզ

36. Լեպտոսպիրոզ

37. Ոջլոտություն

38. Պնևմոցիստային թոքաբորբ

39. Գրիպ

40. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

41. Թունապլազմոս

42. Էխինոկոկոզ

43. Ժանտախտ

44. Պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակային հիվանդություններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2001, N 1286 27.12.2001, N 234
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան