Գլխավոր տեղեկություն
Номер
N 463
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.12/25
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.10.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.10.1997
Дата вступления в силу
22.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
22 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 1997 թվականի N 463
քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ 1997 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻՏ» ԳԱՁ» ՓԲԸ-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվա քաղաքում կնքված պայմանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի դիմաց երաշխիքներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` եռօրյա ժամկետում «Նաիրիտ» ԳԱՁ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 10 տոկոսը հավաստագրի տեսքով տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` որպես Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 1997 թվականին տրամադրվող պետական վարկի վերադարձնելն ապահովող պետական երաշխիք:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռօրյա ժամկետում կազմել գրավի պարտավորության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Նաիրիտ» ԳԱՁ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի պետական բաժնեմասի 10 տոկոսի փոխանցման կարգի և պայմանների մասին արձանագրության նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան