Գլխավոր տեղեկություն
Номер
N 149
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.03.1998-26.03.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.14/21(320)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Дата вступления в силу
09.03.1998

040.0149.09.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1998 թվականի N 149
քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի տարածքներում 1997 թվականին հորդառատ անձրևների, կարկտահարության, հեղեղումների և 1998 թվականի հունվար-փետրվար ամիսներին տեղացած առատ ձյան հետևանքով առանձին համայնքների տնտեսություններին ու բնակչությանը հասցված վնասի դիմաց միանվագ որոշակի օգնություն ցույց տալու և առաջնահերթ աշխատանքներ ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել.

ա) Արագածոտնի մարզպետարանին` 57,4 մլն. դրամ` 1998 թվականի փետրվար ամսին ուժեղ քամիների հետևանքով մարզի մի շարք համայնքների ուսումնական, նախադպրոցական, առողջապահության և մշակույթի հիմնարկների վնասված շենքերի վերանորոգման-վերականգնման աշխատանքներն իրականացնելու և բնակչությանը հասցված վնասը փոխհատուցելու համար.

բ) Վայոց ձորի մարզպետարանին` 5,1 մլն. դրամ` 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին սելավի և կարկտահարության հետևանքով տնտեսությանը հասցված վնասը վերացնելու նպատակով կատարված վերանորոգման աշխատանքների դիմաց պարտքը մարելու համար.

գ) Սյունիքի մարզպետարանին` 80 մլն. դրամ` 1997 թվականի հունիս ամսին Գորիս քաղաքում սելավների հետևանքով վնասված սելավապատերի, հեղեղատարների, կամուրջների առափնյա հենապատերի վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար.

դ) Գեղարքունիքի մարզպետարանին` 99,9 մլն. դրամ` որից 15,1 մլն. դրամը 1998 թվականի հունվար ամսին Վարդենիս քաղաքում տեղացած առատ ձյան հետևանքով վնասված 7 բնակելի շենքերի ձեղնահարկերի վերանորոգման, իսկ 84,8 մլն. դրամը 1997 թվականի հունիս-հուլիս ամիսներին մարզի տարածքում հորդառատ անձրևների, կարկտահարության և հեղեղումների հետևանքով բնակելի տներին ու բնակչությանը պատկանող շինություններին պատճառված վնասների վերացման աշխատանքներն իրականացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի բնակիչներին 1997 թվականի հուլիս ամսին բնական աղետի հետևանքով անօգտագործելի դարձած տնամերձ հողամասերի փոխարեն պահուստային ֆոնդի հողերից համապատասխանաբար 1,5 և 2,5 հեկտար հատկացնելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները վերացնելու նպատակով 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սահմանված կարգով կազմված նախահաշիվները, համապատասխան հանձնաժողովների ակտերն ու հաշվարկները` հիմնավորող փաստաթղթերով:

Նշված հանձնաժողովների կազմում ընդգրկել մարզպետարանի, համայնքի, տեղական գանձապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչներին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մարզպետարաններին նշված գումարների հատկացումը կատարել ներկայացված և ճշտված հաշվարկների ու նախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

5. Հանձնաժողովների ստեղծման, թերությունների ակտերի և նախահաշիվների կազմման ու վճարումների կատարման պարտականությունը դնել համապատասխան մարզպետների վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.07.1998, N 483 31.07.1998, N 149
26.03.1998, N 205 26.03.1998, N 149
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան