ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 1993 թվականի N 375
քաղ. Երևան
ՎԱՐԱԶԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Վարազդատ թագավորի անվան ռազմակիրառական մարմնակրթության քոլեջը (նախկին Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտելով քոլեջի գույքի հանձնումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |