Գլխավոր տեղեկություն
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (14.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Принят
Վարչական դատարան
Дата принятия
14.09.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
14.09.2020
Дата вступления в силу
14.09.2020

Թիվ ՎԴ/11032/05/19 վարչական գործով 14.09.2020 թվականին հրապարակված որոշումից քաղվածք

 

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, դատավորներ Մհեր Պետրոսյանի, Գրիգոր Առաքելյանի, Կարեն Զարիկյանի, Դանիել Դանիելյանի, գրավոր ընթացակարգով քննելով վարչական գործն ըստ դիմումի «ԷԼ-ԻՆ-ԱՌ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարության՝ ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետը և 21-րդ կետը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

«ԷԼ-ԻՆ-ԱՌ» ԱՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության, բավարարել.

Ոչ իրավաչափ ճանաչել 01.01.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետը և 21-րդ կետը։

ՀՀ կառավարությունից հօգուտ «ԷԼ-ԻՆ-ԱՌ» ՍՊԸ-ի բռնագանձել 3.000 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։

 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

Որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին։

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝

ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ՝

ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ՝

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐ՝

ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆ

 

ԴԱՏԱՎՈՐ՝

ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Քաղվածքը կատարված է ՀՀ վարչական դատարանի կողմից 14.09.2020 թվականին հրապարակված որոշումից, որը մտել է օրինական ուժի մեջ 16.09.2020 թվականին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան