Գլխավոր տեղեկություն
Номер
N 412
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.1993-01.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
05.08.1993
Дата вступления в силу
05.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 օգոստոսի 1993 թվականի N 412

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մետաղափորձարկման հսկողության ազգային պալատի ու Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակները, համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը` համապատասխան ղեկավարների համար հաստատված գործակցից 02-05 գործակցով ցածր:

4. Սույն որոշումը կիրարկել 1993 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 412 ՈՐՈՇՄԱՆ

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակից

Նախագահ

6

Լաբորատորիայի վարիչ

5,7

Գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ

5,3

Առաջատար մասնագետ

4,8

1-ին կարգի մասնագետ

4,5

2-րդ կարգի մասնագետ

3,8

Մասնագետ

2,8


ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 412 ՈՐՈՇՄԱՆ

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

 

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակից

Գանձարանի պետ

6

Բաժնի պետ

5,7

Գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ

5,3

Առաջատար մասնագետ

4,8

1-ին կարգի մասնագետ

4,5

2-րդ կարգի մասնագետ

3,8

Մասնագետ

2,8